Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 1-Ա

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն լրացել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը և նկատի ունենալով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկում աշխատակազմի ղեկավարի պաշտոնի բացակայության պայմաններում կազմալուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն որևէ մարմին կամ անձ իրավունք չունի նշանակելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կամ փոխարինելու նրան և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը` կասեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գործունեությունը` աշխատողներին համարելով ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվողներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն ապահովել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի աշխատողների սոցիալական երաշխիքների իրականացումը, այդ թվում` կատարել վճարումներ` կապված ոչ աշխատողի մեղքով տեղի ունեցած պարապուրդի համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ իրականացնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գույքի և ֆինանսական միջոցների պահպանությունը` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։