«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1406-Ա
«ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Պողոսյան գերդաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2005 թվականի հունիսի 16-ի N C 13066, 2005 թվականի հունիսի 16-ի N C 13079 և 2005 թվականի հունիսի 23-ի N C 13865 մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 1-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հոկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1406-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Ապրանքի
համարը Հայտարարագրի
համարը Մաքսային
գրանցման
ամսաթիվը
1 2 3 4 5
1. Ռադիոկայան (ռացիա) 1 C 13066 16.06.2005 թ.
2. Ռադիոկայան (ռացիա) 1 C 13865 23.06.2005 թ.
3. Հղկասկավառակ` 65 հատ 6 C 13079 16.06.2005 թ.
4. Ձեռքի գործիքներ 8 C 13079 16.06.2005 թ.
5. Լվացող մեքենա 15 C 13079 16.06.2005 թ.
6. Ամբարձիչ 16 C 13079 16.06.2005 թ.
7. Մետաղյա կահույք` արտադրամասի համար 24 C 13079 16.06.2005 թ.
8. Ներկող սարքեր 27 C 13079 16.06.2005 թ.
9. Պոլիմերային ճկախողովակ 28 C 13079 16.06.2005 թ.
10. Պոլիմերային խողովակների կցամասեր 29 C 13079 16.06.2005 թ.
11. Գազով եռակցման սարքավորում 33 C 13079 16.06.2005 թ.
12. Պնևմատիկ գործիքներ 34 C 13079 16.06.2005 թ.
13. Էլեկտրական սղոց 35 C 13079 16.06.2005 թ.
14. Էլեկտրական շաղափ 36 C 13079 16.06.2005 թ.
15. Ավտոմատ անջատիչ 38 C 13079 16.06.2005 թ.
16. Ամբարձիչ (դոմկրատ)` 3 հատ, հիդրավլիկ ամբարձիչ` 2 հատ 39 C 13079 16.06.2005 թ.
17. Շարժասայլակ 40 C 13079 16.06.2005 թ.
18. Ռետինե խողովակ 41 C 13079 16.06.2005 թ.
19. Պոլիմերային ճկախողովակ 43 C 13079 16.06.2005 թ.
20. Պոլիմերային ցանց` 24 փաթեթ 44 C 13079 16.06.2005 թ.
21. Լծասարքեր` կենդանիների համար 48 C 13079 16.06.2005 թ.
22. Պլաստիկ պաշտպանիչ հարմարանքներ 50 C 13079 16.06.2005 թ.
23. Էլեկտրական միջատասպան սարք 51 C 13079 16.06.2005 թ.
24. Հագուստներ և հագուստի պարագաներ, պաշտպանիչ դիմակ 53 C 13079 16.06.2005 թ.
25. Ծածկոց (տենտ) 58 C 13079 16.06.2005 թ.
26. Գազի հրածորան 59 C 13079 16.06.2005 թ.
27. Սեղմած օդով աշխատող ավազաշիթ սարք 65 C 13079 16.06.2005 թ.
28. Վիբրացիոն սարք 66 C 13079 16.06.2005 թ.
29. Սիլիկատային բամբակից թերթեր` առաստաղի համար 81 C 13079 16.06.2005 թ.
30. Բանվորական գոտի` գործիքների համար 83 C 13079 16.06.2005 թ.
31. Ավտոամբարձիչ 84 C 13079 16.06.2005 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան