Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1427-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` «Երևանի Վ. Թեքեյանի անվան N 92 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի դպրոցի հին շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի գյուղական համայնքին` կուլտուրայի տուն, բուժկետ ու մանկապարտեզ հիմնելու և համայնքի ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և առաջարկել Լուսագյուղի գյուղական համայնքի ղեկավարին նշված շենքի ու հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Լուսագյուղի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հոկտեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։