«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1430-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Իրան - Հայաստան գազամուղի Մեղրի - Քաջարան հատվածի շինարարության համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հոկտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1430-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Բեռնամաքսային
հայտարարագրի
համարը Ամսաթիվը Արժեքը
(դրամ) Ռեժիմի
ժամկետը
1. Բուլդոզերի հրիչ (կովշ) 2 17488 04.08.2005 թ. 8.980.000 04.08.2006 թ.
2. Բուլդոզեր 2 19381 23.08.2005 թ. 83.483.780 23.08.2006 թ.
3. Բուլդոզեր 1 22702 27.09.2005 թ. 39.789.230 27.09.2006 թ.
4. Բուլդոզերի հարթաշերեփ 1 23080 30.09.2005 թ. 444.210 30.09.2006 թ.
5. Էքսկավատոր 1 25800 26.10.2005 թ. 31.744.300 26.10.2006 թ.
6. Բուլդոզեր 1 26587 03.11.2005 թ. 40.231.560 03.11.2006 թ.
7. Խողովակաամբարձիչ 1 30687 09.12.2005 թ. 22.805.500 09.12.2006 թ.
8. Խողովակաամբարձիչ 1 31038 14.12.2005 թ. 22.489.500 14.12.2006 թ.
9. Խողովակաամբարձչի լրակազմ 1 31557 19.12.2005 թ. 2.226.450 19.12.2006 թ.
Կոմպրեսոր 1 2.226.450
10. Գեներատոր 1 31825 21.12.2005 թ. 359.184 21.12.2006 թ.
Եռակցման սարք 3 314.286
Ձեռքի գործիքներ (լրակազմ) 1 8.979.600
Խողովակածռող սարքավորում 1 17.959.200
11. Խողովակաամբարձիչ 1 32176 24.12.2005 թ. 22.312.500 24.12.2006 թ.
12. Խողովակաամբարձչի մասեր (լրակազմ) 2 32665 28.12.2005 թ. 447.830 28.12.2006 թ.
Էքսկավատոր 1 31.348.100
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան