«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1738-Ա
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 24.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 05 խմբի 03 ենթախմբի «06. Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հոկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1738-Ա որոշման
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ` ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
NN
ը/կ Բժշկական օգնության տեսակը Մեկ հաճախման
արժեքը (դրամ) Քանակը
(հաճախում) Գումարը
(հազ.դրամ)
Մասնագետների կոնսուլտացիա, այդ թվում`
1. Թերապևտիկ 1200 2700 3240.0
2. Սրտաբանական 1200 1890 2268.0
3. Վիրաբուժական (վնասվածքաբանական) 1200 2160 2592.0
4. Ստոմատոլոգիական 1200 1890 2268.0
5. Դիետոլոգիական 1200 1890 2268.0
6. Մաշկավեներաբանական 1200 1890 2268.0
7. Գինեկոլոգիական 1200 1890 2268.0
8. Հոգեբուժական 1200 1890 2268.0
Ընդամենը 19440.0
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
NN
ը/կ Հետազոտությունների և ծառայությունների տեսակները Գինը (դրամ) Քանակը (հատ) ումարը (հազ.դրամ)
1. Արյան խմբի որոշում (մեկ հետազոտություն) 720 150 108.0
2. Rh գործոնի որոշում (մեկ հետազոտություն) 720 150 108.0
3. Սերոլոգիական հետազոտություններ
ա) ՄԻԱՎ - ի հետազոտություն (մեկ հետազոտություն) 1000 50 50.0
բ) հեպատիտ B, C-ի հետազոտություն (մեկ հետազոտություն) 1000 50 50.0
4. Ռեակցիա MRP, Վասեռմանի ռեակցիա (RW) (յուրաքանչյուրը մեկ հետազոտություն) 720 50 36.0
5. Սնկերի և գոնոկոկերի բակտերիոլոգիական քննություն 1000 100 100.0
6. Տոքսիկոլոգիական հետազոտություններ
ա) կանաբինոիդների հայտնաբերում (մեկ հետազոտություն) 2700 50 135.0
բ) օպիատների հայտնաբերում (մեկ հետազոտություն) 5000 50 250.0
գ) ալկոհոլային հարբածության որոշում (մեկ հետազոտություն) 1300 50 65.0
7. Ռենտգենոգրաֆիա (մեկ նկար) 1800 250 450.0
8. Ռենտգենոսկոպիա (մեկ հետազոտություն) 1500 250 375.0
9. Ֆիզիոթերապիա (մեկ սեանս) 800 242 193.6
10. Բակտերիոլոգիական հետազոտություն 950 100 95.0
11. Բիոքիմիական հետազոտություններ 720 150 108.0
12. Ֆունկցիոնալ հետազոտություններ 850 204 173.4
13. Պունկցիոն բիոպսիա 800 50 40.0
14. Ընդհանուր կլինիկական հետազոտություն (արյան, մեզի, կղանքի, հեշտոցային արտադրության, ստամոքսի պարունակության, շագանակագեղձի արտադրության) 720 400 288.0
Ընդամենը 2625.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան