040.0349.08.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1998 թվականի N 349
քաղ. Երևան
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.12.98. N 805)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է):
(1-ին կետը խմբ. 16.12.98. N 805)
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների ելակետային տվյալները, գործարար-ծրագրերը, 1996-1997 թվականների գործունեության շահութաբերության ցուցանիշները, կրեդիտորական, այդ թվում` ժամկետանց պարտքերի մասին տվյալները:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր` սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 349 որոշմամբ
Ց Ա Ն Կ
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 16.12.98. N 805)
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
1. «Ալմաստ» ՓԲԸ
2. «Արաքս» կոշիկի ֆաբրիկա» ՓԲԸ
3. «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ