Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0381.19.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 հունիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1998 թվականի N 381

քաղ. Երևան

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.2. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`

ա) սրճարան-տաղավարը (քաղ. Իջևան, Վասիլյան 4) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել նրա աշխատավորական կոլեկտիվին որպես «փոքր» օբյեկտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 11-ի «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 268 որոշման.

բ) Ենոքավանի օժանդակ տնտեսությունը (Տավուշի մարզ, գ. Ենոքավան), Խոզամարագի օժանդակ տնտեսությունը (քաղ. Իջևան, Խոզամարագի հանդամաս), 3 անասնագոմերի անավարտ շինարարության օբյեկտները (քաղ. Իջևան, Սպիտակ ջուր հանդամաս), ֆիրմային խանութի անավարտ շինարարության օբյեկտը, պանսիոնատի և սնուցող ջրագծի անավարտ շինարարությունը և դրանք մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.4. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.5. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.6. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 14-ի NN 248, 249 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի N 265 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 291 որոշման 33.1-35.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 11-ի «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 268 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը, իսկ որոշման 4-րդ կետի «գ» ենթակետից հանել «մանկապարտեզը (քաղ. Իջևան, Վասիլյան փող.)» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 19-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։