Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1812-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 6 000 000,00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2004 թվականի նոյեմբերի 24-ին կնքված «Էներգիայի վերականգնվող տեսակների զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 1 500 000,00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2004 թվականի նոյեմբերի 24-ին կնքված «Էներգիայի վերականգնվող տեսակների զարգացում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի 3-րդ հոդվածի 3.2-րդ կետով նախատեսված՝ պայմանագրից կամ դրանում նշված հատուկ համաձայնագրերից բխող պարտավորությունների չկատարման կամ դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ ապացույցներ չներկայացվելու դեպքերում դրամաշնորհի գումարի վերադարձման պարտավորության կատարման ապահովման միջոց:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։