«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1814-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Գումար հատկացնելու մասին» N 319-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «130.068.8» թիվը փոխարինել «127.668.8» թվով,
բ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գրականության հրատարակման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 2400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով) և այն բաշխել ըստ իրականացնող մարմինների` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հոկտեմբերի 31
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 1814-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 319-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(հազ. դրամ) NN ը/կ Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Գումարը
(հատկացումների
առավելագույն չափը)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 56141.4
այդ թվում`
1. Հայոց ցեղասպանությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողով 34923.6
2. Մամուլի կենտրոնի գործունեության ապահովում 11665.0
3. Հունգարիայի ազգային ռադիոյի երգչախմբի համերգային այց 7552.8
4. Հայոց մեծ եղեռնին նվիրված ինտերնետային պորտալի նախագծման և տեղադրման աշխատանքներ 2000.0
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 57719.4
այդ թվում`
1. Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված կամերային երաժշտության օրեր (իտալական կամերային երաժշտության համերգ) 2662.6
2. ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպում 3594.1
3. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայ մտավորականների խմբաքանդակի պատրաստում 23500.0
4. Ցեղասպանությանը վերաբերող երաժշտական ստեղծագործությունների CD-ի , հուշանվերների, կրծքանշանների պատրաստում 5312.4
5. Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված լազերային սկավառակի թողարկում 20050.3
6. Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվելիք գրքի ամենամյա ցուցահանդեսին մասնակցության ապահովում 2600.0
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2870.0
այդ թվում`
ՀՀ ԳԱԱ-ի կողմից Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի կազմակերպում 2870.0
Երևանի քաղաքապետարան 10938.0
այդ թվում`
Այցելություն Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (գիշերային երթ) 10938.0
Ընդամենը 127668.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 1814-Ա որոշման
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Պետական կառավարման մարմնի և հրատարակող կազմակերպության անվանումները Հրատարակության անվանումը Ծավալը
(տպագրական մամուլ) Տպաքանակը
(օրինակ) Գումարը
(հազ. դրամ)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (Երևանի համալսարանի հրատարակչություն) Հայոց մեծ
եղեռն-90 44 200 1400.0
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական ՊՓԲԸ) Հայոց ցեղասպա-նության 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի գիտական զեկուցումների ժողովածու 25 400 1000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան