Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 1854-Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`

1.1. բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով՝

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 50,000.0 հազ. դրամ` սույն ենթակետում նշված համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, որից` 40,000.0 հազ. դրամը՝ Վաղարշապատի քաղաքային համայնքին` կենտրոնական փողոցի հիմնանորոգման, 5,000.0 հազ. դրամը՝ Բերքաշատի գյուղական համայնքին` գազաֆիկացման աշխատանքների կազմակերպման, 5,000.0 հազ. դրամը՝ Մեծամորի քաղաքային համայնքին` գազաֆիկացման աշխատանքների ավարտման նպատակով,

բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 40,000.0 հազ. դրամ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում կատարվող Եղեգիս-Աղավնաձոր-Ելփին ինքնահոս ջրատարի տակ ընկած համայնքների ոռոգման ներքին ցանցերի վերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքի 15 տոկոսի չափով Աղավնաձորի և Արենիի գյուղական համայնքների ներդրումներն ապահովելու նպատակով այդ համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, որից` 15,000.0 հազ. դրամը՝ Աղավնաձորի գյուղական համայնքին, իսկ 25,000.0 հազ. դրամը՝ Արենիի գյուղական համայնքին,

գ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 42,000.0 հազ. դրամ` սույն ենթակետում նշված համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, որից` 20,000.0 հազ. դրամը՝ Թալինի քաղաքային համայնքի կողմից համայնքային նշանակության ճանապարհները վերանորոգելու, 20,000.0 հազ. դրամը՝ Աշտարակի քաղաքային համայնքի բյուջեում գոյացած պարտքերը մարելու և 2,000.0 հազ. դրամը՝ Վարդենուտի գյուղական համայնքում 2 կամրջի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով.

դ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 30,000.0 հազ. դրամ` Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար, որից` 10,000.0 հազ. դրամը` բնակչության համար գազի հաշվիչներ և 20,000.0 հազ. դրամը` տնակներում բնակվող ընտանիքների համար վառելիք ձեռք բերելու նպատակով.

1.2. դոտացիա` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով՝

ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի`

Կանաչուտի գյուղական համայնքին` 5,000.0 հազ. դրամ,

Մխչյանի գյուղական համայնքին` 10,000.0 հազ. դրամ,

Մասիսի գյուղական համայքին` 4,000.0 հազ. դրամ,

Զորակի գյուղական համայնքին` 10,000.0 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի`

Կողբի գյուղական համայնքին` 10,000.0 հազ. դրամ,

Նոյեմբերյանի քաղաքային համայնքին` 5,000.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1.1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված սուբվենցիայի գումարների` համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի և Շիրակի մարզպետարանների կողմից:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի և Շիրակի մարզպետներին՝ սույն որոշման 1.1-ին կետում նշված սուբվենցիայի գումարները տրամադրել նույն կետում նշված համայնքներին` համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։