Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԿՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1477-Ա

«ԵՐԿՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 67-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Երկրաէներգետիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումը:

2. Սահմանել, որ`

ա) «Երկրաէներգետիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված դեբիտորական պարտքերը և այլ պահանջների իրավունքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) «Երկրաէներգետիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ Հայաստանի Հանրապետության կառավարություն կներկայացնի առաջարկություն այդ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հոկտեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։