Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1459-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 10325.0 հազ. դրամ, այդ թվում`

ա) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համար հեռուստացույց, ռադիոհեռախոս և բեռնատար ավտոմեքենա գնելու նպատակով` 7300,0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

«Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 600,0 հազ. դրամ,

«Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 6 700,0 հազ. դրամ.

բ) «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության համար օդորակիչներ գնելու նպատակով` 3025,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

3. Գնման պահանջի ծագման օրը համարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հոկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1459-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական

դասակարգման խմբերի և ենթախմբերի,

ֆինանսավորվող ծրագրերի, բյուջետային

ծախսերի տնտեսագիտական դասակարգման

հոդվածների և դրանք իրականացնող

մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (բացասական նշանով նշված են նվազեցվող,

իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը ենթա-

խումբը տարի

1 2 3 4

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0

10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ -4000.0

այդ թվում`

03 Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն -4000.0

այդ թվում`

05. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում -4000.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -4000.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -4000.0

11 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ -19657.8

այդ թվում`

02 Լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանահետախուզություն -4450.0

այդ թվում`

03. Պահուստային հանքավայրերի գույքագրում -4450.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -4450.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -4450.0

05 Բնության հատուկ պահպանվող տարածքներ -809.6

այդ թվում`

01. Բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման ծրագրերի մշակման գծով պետական պատվեր -20.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -20.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -20.0

04. Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր -137.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -137.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -137.0

05. Բնության հատուկ պահպանվող տարածքների վերանայման, սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքներ -20.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -20.0

Նախագծահետազոտական ծախսեր -20.0

07. Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքների կատարման ծրագիր -632.6

ՀՀ բնապահպանության նախարարություն -632.6

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -632.6

06 Բնապահպանական այլ միջոցառումներ -14398.2

այդ թվում`

02. Ջրային պետական կադաստրի տեխնիկական իրականացման ծրագիր -4876.2

ՀՀ բնապահպանության նախարարություն -4876.2

Գրասենյակային ապրանքներ և նյութեր -63.9

Գույք և սարքավորումներ -2950.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -280.0

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր -1582.3

05. Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում -35.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -35.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -35.0

07. «Թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգում» նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներ -40.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -40.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -21.9

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր -18.1

08. Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքներ -9382.5

ՀՀ բնապահպանության նախարարություն -9382.5

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -9382.5

09. «Թափոնների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներ -30.0

ՀՀ բնապահպանության նախարարություն -30.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -30.0

11. Պետական աջակցություն բնապահպանական ոլորտի գծով վերլուծական-տեղեկատվական աշխատանքների, համակարգչային ցանցի սպասարկման և զարգացման իրականացման նպատակով -34.5

ՀՀ բնապահպանության նախարարություն -34.5

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր -34.5

14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 23657.8

06 Այլ ծրագրեր 23657.8

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 23657.8

ՀՀ կառավարություն 23657.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։