Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-08-28-ից մինչև 2018-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-11Բացել ARLIS-ում

310.0001.19.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

19.01.1998 թ. N 01/4

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել «Պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

ՀՀ հարկային տեսչության պետ Ա. Թումանյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

19.01.1998 Թ.

թիվ 01/4 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__ _____1998 Թ.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի 71 հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված հայտնում է.

1. (կետն ուժը կորցրել է 03.07.98 N 01/33)

2. (կետն ուժը կորցրել է 03.07.98 N 01/33)

3. (կետն ուժը կորցրել է 03.07.98 N 01/33)

4. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 8-ի օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի նորմը (համաձայն որի` մասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց եկամուտներից (շահաբաժին, դիվիդենդ, տոկոս) տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում) կիրառվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար ստացված (հաշվարկված) եկամուտների համար, բացառությամբ իրավաբանական անձանցից ստացված շահաբաժինների և դիվիդենդների: Մասնավորապես, երբ հարկային գործակալի կողմից վերը նշված տիպի եկամուտներ վճարելիս եկամտահարկի հաշվարկումն իրականացվել է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանի համար, ապա անկախ փաստացի վճարման իրականացման օրվանից եկամտահարկի հաշվարկումն ու պահումը կատարվում է «Եկամտահարկի մասին» նախկին (08.02.95թ.) օրենքի և դրան համապատասխան գործող նորմատիվային ակտերի համաձայն:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

31 մարտի 1998 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980094

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։