Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60006366

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 հոկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 236-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի զ) ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 11-րդ կետում «համապատասխանաբար էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.» բառերը փոխարինել «համապատասխանաբար էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.» բառերով.

բ) 14-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«14. Արտադրողի կողմից Արտահանողին էլեկտրաէներգիայի առաքումն իրականացվում է տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:».

գ) 16-րդ կետի վերջին (3-րդ) պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Եթե WԲ-ն բացասական մեծություն է, ապա էլեկտրաէներգիայի այդ քանակությունն Արտադրողը գնում է Բաշխողից` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրով սահմանված կարգով: Հետագա հաշվարկային ժամանակահատվածում, երբ WԲ-ն ունենում է դրական նշան, վերոնշյալ էլեկտրաէներգիայի քանակության չափով Բաշխողը պարտավոր է գնել Արտադրողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։