Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 111-Ն/1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 11506375

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 հոկտեմբերի 2006 թ.

ք. Երևան

N 164-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 111-Ն/1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 111-Ն/1 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի՝

1) 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.»:

Ա. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։