Հոդված 38
Հոդված 38.
Գրավի հետ կապված գործառնությունների իրականացման դեպքում, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, հարկվող շրջանառություն է համարվում`
1) շրջանառության մեջ գտնվող ապրանքներով (ներառյալ անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) առարկայի իրացման դեպքում` սույն օրենքի 8 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունը.
2) շրջանառությունից դուրս եկած (օգտագործման մեջ եղած) ապրանքներով գրավի առարկայի իրացման դեպքում` դրանց փաստացի բավարարման պահին ստացված լրիվ ծավալով պահանջի, ներառյալ տոկոսները, գրավի մասին պայմանագրով նախատեսված պարտավորության կատարումն ուշացնելու հետևանքով վնասի փոխհատուցումը, տուգանք, տույժ, գրավ դրված գույքը պահելու և գրավով ապահովված պահանջը կատարելու հետ կապված ծախսերի և իրացման (վաճառքի) գների տարբերությունը:
Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:
(38-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276)