Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 1-05/10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 12406371

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

25 սեպտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 1-05/12-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 1-05/10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/10-Ն հրամանում կատարվող լրացումները և փոփոխությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ` Ֆ. Ցոլակյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի հետ

2006 թ. հոկտեմբերի 12-ի

N 958-Ա Համաձայնեցված է

ՀՀ կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

նախագահի հետ

2006 թ. հոկտեմբերի 18-ի

N 06/126-Ա Համաձայնեցված է

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետի

2006 թ. սեպտեմբերի 25-ի

N 1-05/12-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունիսի 23-ի N 1-05/10-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել նոր «6.1» և «6.2» նոր ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1 Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ ենթակետերում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն ենթակետում նշված արտոնությունը գործում է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը կատարված աշխատանքների մասով:

6.2 Հուշագրի «Դպրոցաշինություն», «Ճանապարհաշինություն» և «Երևանի փողոցներ» ծրագրերի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի իրականացման նպատակով կապալառու և մատակարար կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից, մաքսավճարից և ավելացված արժեքի հարկից, եթե ներմուծվող ապրանքների քանակը և տեսականին նախօրոք համաձայնեցվել է հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց հետ:»:

2. Հավելվածով սահմանված Ձև N 1 տեղեկանքը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):

Ձև N 1

Տեղեկանք N……...........................

…............. ……...........………… 200 թ.

Սույնով հաստատվում է, որ

___________________________________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում

___________________________________________________________________

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

___________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

գրանցված_____________________________________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

___________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը,

հաշվարկավճարային փաստաթղթերը)

ձեռք է բերում (ներմուծում է)________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

___________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

Այդ աշխատանքների մի մասը կատարվում է՝

1.__________________________________________________________________

(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը),

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

2.__________________________________________________________________ (մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում նշել յուրաքանչյուրի տվյալները՝ 1 կետում նշված հերթականությամբ)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

3.__________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն

կամ ծրագիր իրականացնող գրասենյակի

պատասխանատու անձ _________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (դրոշմակնիք)

Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող

պատվիրատու կազմակերպության

պատասխանատու անձ _________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (դրոշմակնիք)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։