Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հոկտեմբերի 2006 թվականի N 1155-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Արամայիս Մխիթարյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ընդունել ի գիտություն, որ Ա/Ձ Արամայիս Մխիթարյան (2003 թվականի օգոստոսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա-XX-000036 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Տիգրանյան 13, բն. 17 հասցեն տեղափոխվել է ք. Գյումրի, Կալինինի պող., շ. 2բ, բն. 1-2-3 հասցե:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։