Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆUՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1486-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լուծարման գործընթացում գտնվող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման և փաստաթղթերի արխիվացման հետ կապված ծախսերի գծով առկա պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 504.658 դրամ, որից` 259.761 դրամը` հիմնարկի 2006 թվականի հունվար ամսվա պահպանման ծախսերի (162.000 դրամ` «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով, 33.200 դրամ` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով, 18.561 դրամ` «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով, 46.000 դրամ` «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով), 29.863 դրամը` հիմնարկի աշխատողների հետ վերջնահաշվարկ կատարելու («Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով), 11.579 դրամը` վերջնահաշվարկի վճարման ժամանակ առաջացող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների («Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով), իսկ 203.455 դրամը` հիմնարկի փաստաթղթերի արխիվացման հետ կապված ծախսերի («Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) գծով առկա պարտքերը մարելու համար` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։