Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1564-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ» պետական հիմնարկի գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել 3765266.0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշման N1 հավելվածում նշված 3507885.0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը նույն արժեքով ներդնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում: Նշված գույքի արժեքին համապատասխան չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու եղանակով: Լրացուցիչ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

3. Սույն որոշման N 2 հավելվածում նշված 257381.0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը նույն արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում: Նշված գույքի արժեքին համապատասխան չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու եղանակով: Լրացուցիչ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 2-ի N 1564-Ա որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Հերթա-

կան

համարը Անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի

հաշվեկշռային

արժեքը (դրամ) Ընդհանուր

հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1. Շարժ. կայան «ՊՏԿՍ-2» հատ 1 124438,72 124438,72

2. Չափիչ սարք «Promax Pralink-4» հատ 1 1246306,96 1246306,96

3. Մագնիտոֆոն «ՍՏՄ-600» հատ 2 7230,96 14461,92

4. Հաճախաչափիչ «Չ 3-54» հատ 1 1894,77 1894,77

5. Ռադիոչափիչ գործիք «Ս1-81» հատ 1 5440,31 5440,31

6. Չափիչ «ՍՄՎ-401» հատ 1 7215,59 7215,59

7. Տեսասարք մոնիտոր «ՊՎՄ-1300» հատ 2 1318,93 2637,86

8. Գեներատոր «Գ-6-35» հատ 1 8305,35 8305,35

9. Չափիչ «ԻԶՈՒՏ-2» հատ 2 13147,19 26294,38

10. Դեմոդուլյատոր «ՏՌ-0771» հատ 1 10806,99 10806,99

11. Ավտոմեքենա «BMW 5/H» 1991թ. հատ 1 716516,76 716516,76

12. Ավտոմեքենա «FORD TRANZIT 100D V» հատ 1 1343565,39 1343565,39

Ընդամենը 3507885,00

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 2-ի N 1564-Ա որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Հերթա-

կան

համարը Անվանումը Չափման

միավորը Քանակը Միավորի

հաշվեկշռային

արժեքը

(դրամ) Ընդհանուր

հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1. Մագնիտոֆոն «ՍՏՄ-610» հատ 3 8039,25 24117,75

2. Տեխ.վեր.վահանակ «ՌՏՍ-101» հատ 1 39035,60 39035,60

3. Ռադիոընդունիչ «ԻՇԻՄ-003» հատ 2 552,18 1104,36

4. Ռադիոընդունիչ «Ռ-399» հատ 1 14938,84 14938,84

5. Ռադիոընդունիչ «Կատրան» հատ 1 11334,46 11334,46

6. Ռադիոընդունիչ «Սպիդոլա230-1» հատ 7 247,69 1733,83

7. Ռադիոլա «Էստոնիա 009» հատ 1 1273,17 1273,17

8. Օսցիլոգրաֆ «Ս1-96» հատ 1 3235,79 3235,79

9. Չափիչ «ՍՄՎ-11» հատ 1 18001,14 18001,14

10. Չափիչ «ՍՄՎ 6,5» հատ 1 13665,72 13665,72

11. Պահարան «ԿՏՍ-101» հատ 1 1811,16 1811,16

12. Ստուգիչ ագրեգատ «ՆԵՍ-12» հատ 2 829,85 1659,70

13. Կանգնակ (Պահարան) «ԿՏՍ-101» հատ 1 2442,22 2442,22

14. Բարձրախոս «ԱՌՍ-651» հատ 2 560,60 1121,20

15. Ստերեոգոնիոմետր «Գ-2» հատ 2 624,23 1248,46

16. Չափիչ «ԻԶՈՒՄ» հատ 1 13359,13 13359,13

17. Ռադիոընդունիչ «ՍՏ-ՍԵ-500» հատ 1 44016,81 44016,81

18. Ռադիոընդունիչ հատ 1 48688,27 48688,27

19. Գլոբուս հատ 1 14593,39 14593,39

Ընդամենը 257381,00

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։