040.0086.24.02.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1999 թվականի N 86
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 86 որոշման
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ Դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 23.03.06 N 362-Ն)
NN ը/կ Հաստիքային միավորների անվանումները Հաստիքային
միավորը
1 2 3
1. Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար 1
2. Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 2
3. Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար 1
4. Կադրերի գծով պատասխանատու 1
5. Աշխատակազմի ղեկավարի օգնական 1
6. Իրավական փորձաքննությունների վարչության պետ 1
7. Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ 5
8. Իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 5
9. Իրավական փորձաքննությունների վարչության քարտուղար 2
10. Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետ 1
11. Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության ավագ մասնագետ 2
12. Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ 5
13. Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն 1
14. Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ 1
15. Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ 1
16. Կազմակերպական բաժնի պետ 1
17. Կազմակերպական բաժնի ավագ մասնագետ 1
18. Կազմակերպական բաժնի մասնագետ 1
19. Միջազգային կապերի և արարողակարգի ծառայության պետ 1
20. Արարողակարգի հարցերով մասնագետ 1
21. Միջազգային կապերի գծով մասնագետ 1
22. Բյուջետային բաժնի պետ 1
23. Բյուջետային բաժնի մասնագետ 2
24. Գլխավոր աուդիտոր 1
25. Աուդիտոր 3
26. Գլխավոր հաշվապահ 1
27. Գանձապահ 1
28. Գրասենյակի պետ 1
29. Գրասենյակի ավագ մասնագետ 3
30. Գրասենյակի քարտուղար 4
31. Ցրիչ 2
32. ՀՀ դատարանների արխիվի պետ 1
33. ՀՀ դատարանների արխիվի քարտուղար 1
34. Տնտեսական և շահագործման վարչության պետ 1
35. Գնումների գծով մասնագետ 1
36. Պարետ 1
37. Տնտեսվար 1
38. Պահեստապետ 1
39. Էլեկտրիկ 1
40. Տեխնիկ 1
41. Վարորդ 4
42. Փականագործ 1
43. Հյուսն 1
44. Վերելակավար 1
45. Համակարգչային սպասարկող 3
46. Հեռախոսացանցի մասնագետ 1
47. Հավաքարար 14
48. Ընդամենը 111
(հավելվածը խմբ. 23.06.05 N 817-Ն, փոփ., լրաց.13.10.05 N 1664-Ն, խմբ. 23.03.06 N 362-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան