Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0237.03.07.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

3 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 1997 թվականի N 237

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական հողային կադաստրի տվյալները`

ա) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին արժեքն ըստ մարզերի տարածքների` համաձայն N 1 հավելվածի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 25.07.02 N 1101-Ն)

գ) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին զուտ եկամուտն ըստ մարզերի տարածքների և հողի գնահատման խմբերի` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.07.02 N 1101-Ն)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում բազմացնել հողային կադաստրի նյութերը և դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պետական հողային կադաստրի տվյալները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 3-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1997 թվականի

հուլիսի 3-ի N 237 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով)

(հազ.դրամ/հա)

NN

Ը/Կ Մարզի անվանումը Վարելահող Բազմամյա տնկարկներ Բնական կերահանդակներ

ջրովի անջրդի խաղող պտուղ գյուղամերձ հեռագնաց

հնդավոր կորիզավոր խոտհարք արոտ խոտհարք արոտ

1 Արագածոտն 2450 1060 5930 7195 3140 1405 565 1230 540

2 Արարատ 4335 495 11100 5985 6555 615 365 385 340

3 Արմավիր 4470 520 8835 7170 6395 590 170 - 260

4 Գեղարքունիք 3070 1415 - 7500 - 1270 840 1055 650

5 Լոռի 3485 1665 4915 6520 8050 1830 1076 1500 1230

6 Կոտայք 2960 1125 5210 6425 3055 1180 545 910 460

7 Շիրակ 2730 1090 - 6865 - 1360 730 800 590

8 Սյունիք 2425 990 3035 3600 2020 1185 770 1315 820

9 Վայոց ձոր 1480 510 3055 5095 2660 806 425 765 465

10 Տավուշ 3285 1460 7210 8000 9170 1745 1380 1570 1370

11 քաղ. Երևան 4550 655 6995 9755 3950 165 146 - 520

Միջինը`

հանրապետությունում 3385 1200 8520 6495 6305 1465 760 1150 730

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. Կարամանուկյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1997 թվականի

հուլիսի 3-ի N 237 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ՀՈՂԱԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ (1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ)

(հավելվածն ուժը կորցրել է 29.04.02 N 474)

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1997 թվականի

հուլիսի 3-ի N 237 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՄԲԵՐԻ (1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով)

(հազ.դրամ/հա)

NN

Ը/Կ Մարզի անվանումը Վարելահող Բազմամյա տնկարկներ Բնական կերահանդակներ

ջրովի անջրդի խաղող պտուղ գյուղամերձ հեռագնաց

հնդավոր կորիզավոր խոտհարկ արոտ խոտհարկ արոտ

1 Արագածոտն 49,0 21,2 118,6 143,9 62,8 28,1 11,3 24,6 10,8

2 Արարատ 86,7 9,9 222,0 119,7 131,1 12,3 7,3 7,7 6,8

3 Արմավիր 89,4 10,4 176,7 143,4 127,9 11,8 3,4 - 5,2

4 Գեղարքունիք 61,4 28,3 - 150,0 - 25,4 16,8 21,1 13,0

5 Լոռի 69,7 33,3 98,3 130,4 161,0 36,6 21,5 30,0 24,6

6 Կոտայք 59,2 22,5 104,2 128,5 61,1 23,6 10,9 18,2 9,2

7 Շիրակ 54,6 21,8 - 137,3 - 27,2 14,6 16,0 11,8

8 Սյունիք 48,5 19,8 60,7 72,0 40,4 23,7 15,4 26,3 16,4

9 Վայոց ձոր 29,6 10,2 61,1 101,9 53,2 16,1 8,5 15,3 9,3

10 Տավուշ 65,7 29,2 144,2 106,0 183,4 34,9 27,6 31,4 27,0

11 քաղ. Երևան 91,0 13,1 139,9 195,1 79,0 3,3 2,9 - 10,4

Միջինը`

հանրապետությունում 67,7 24,0 170,4 129,9 126,1 29,3 15,2 23,0 14,6

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։