Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1602-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 21.0 հազ. տոննա ազոտական պարարտանյութ, մեկ տոննան՝ 74000.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի դիմաց 10000.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված պարարտանյութի բաշխացուցակին համապատասխան՝ պարարտանյութ մատակարարող կազմակերպությանը, որպես սուբսիդիա, հատկացնել 210000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ նախատեսված գումարներից:

2. Հաստատել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի (այսուհետ՝ պարարտանյութ) բաշխացուցակը` ըստ մարզերի` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

ա) մինչև 2006 թվականի դեկտեմբերի 25-ը՝ ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ.

բ) պարարտանյութի դիմաց կատարված վճարումների, փոխադրման և բաշխման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր տասնօրյակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն.

գ) համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել 500 կգ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 9-ի N 1602-Ն որոշման

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

Մարզի անվանումը Պարարտանյութի նախատեսված

քանակությունը

(տոննա)

Արագածոտն 2170

Արարատ 3440

Արմավիր 3490

Գեղարքունիք 2690

Լոռի 1720

Կոտայք 1670

Շիրակ 2460

Սյունիք 1930

Վայոց ձոր 420

Տավուշ 300

Երևան 30

Պահուստային 680

Ընդամենը 21000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։