Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-05-10-ից մինչև 1998-08-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-08-20Բացել ARLIS-ում

041.0420.04.09.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 1997 թվականի N 420

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):

2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թվաքանակը` 259 միավոր:

(2-րդ կետը փոփ. 22.04.98 N 202)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 105 որոշման 1-ին կետը և 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի ու Էրեբունու բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի N 105 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 696 որոշման 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թ.

սեպտեմբերի 4-ի N 420 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

1. Ֆինանսատնտեսագիտական վարչություն

2. Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շինարարության վարչություն

3. Ճարտարապետության, քաղաքաշինության և արտաքին ձևավորման վարչություն

4. Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչություն

5. Հողի, գույքի և կադաստրի վարչություն

6. Կրթության վարչություն

7. Առևտրի, սպասարկումների և տրանսպորտի վարչություն

8. Վերահսկողության վարչություն

9. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

10. Գործերի կառավարման վարչություն

11. Ճարտարապետաշինարարական և հողօգտագործման վերահսկողության վարչություն

12. Արտաքին կապերի բաժին

13. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բաժին

14. Ծրագրերի բաժին

15. Իրավաբանական բաժին

16. Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին

17. Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին

18. Քաղաքապետի աշխատակազմ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։