ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 1997 թ. N 168
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշմանդամների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական մարմիններին օժանդակելու, ինչպես նաև հաշմանդամների ինտեգրացման գործընթացը դյուրացնելու նպատակով`
1. Ստեղծել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (նախագահ)
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Պետրոսյան - ՀՀ գիտության և կրթության նախարար
Ա. Սմբատյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Կեբեդե Էնքու - ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ
Վ. Հակոբյան - Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր
Հ. Շարբաթյան - հաշմանդամների հայկական ընկերության նախագահ
Ա. Հակոբյան - ՀՀ կույրերի միավորման նախագահ
Գ. Վարագյան - ՀՀ խուլերի միավորման նախագահ
Մ. Մնացականյան - հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի տնօրեն
(Կազմը փոփ. 08.09.97 N 430)
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ