ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում՝
«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերով.
լրացնել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)» տողով.
բ) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակում՝
հանել Սաթենիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ և Սամվել ԲԱԴԱԼՅԱՆԻՆ.
ընդգրկել հետևյալ անձանց՝
Դավիթ ՍԱՆԴՈՒԽՉՅԱՆ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող
Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն
Տոնի ՄՈՐՈՅԱՆ «Վիասֆերա» տեխնոպարկի նախագահ
Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ «Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն
Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ «Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ
Ռոբերտ ՎԱՐԴԱՆՅԱՆ «Քվանտ» վարժարանի տնօրեն
Էդուարդ ՂԱՐՍԼՅԱՆ Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր
Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆ «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Մարի Լու ՓԱՓԱԶՅԱՆ «Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
9 ապրիլի 2002 թ.
ՆՀ-1078