«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
1 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան N 274-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵԹԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 946-Ն որոշման առաջին կետին համապատասխան.
Հաստատել հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2006 թվականի նոյեմբերի 1-ի
N 274-Ն հրամանի
Հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը
Հոդված
N Դիրք
N Սպասարկման ծառայությունների տեսակները Վճարի
չափը
(դրամ)
I Ռադիոհաղորդիչ կայաններ 30 ՄՀց-300 ՄՀց հաճախային տիրույթում, հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդիչների ճառագայթման հզորությունների
1 - մինչև 100 Վտ ներառյալ 300 000
2 - 101 Վտ-500 Վտ ներառյալ 600 000
3 - 501 Վտ-1000 Վտ ներառյալ 900 000
4 - 1 ԿՎտ-ից բարձր 1 200 000
II Հեռուստատեսային հաղորդիչ կայաններ մետրային և դեցիմետրային տիրույթներում հատկացված մեկ հաճախության կապուղու համար ըստ զբաղեցրած հաճախության գոտու, հաստատված գործակցի և բնակչության թվաքանակի (հաշվարկը 1 մլն բնակչի համար) 800 000
III Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընդունիչ համակարգի բաշխիչ ցանցերը եթերային-կաբելային հեռուստատեսության համակարգեր, մեկ հաճախային կապուղու համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության 15 000
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար` Վ. Մարության