Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ (ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ՝ ԹԻՎ 296 ԵՎ ԹԻՎ 296/1) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 641-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ (ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ՝ ԹԻՎ 296 ԵՎ ԹԻՎ 296/1) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296/1) արտարժույթի փոխանակման կետի կողմից 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 296/2 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296) և այլ վայրում ևս գործող «Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296/1) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. հոկտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։