«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 1065-Ն
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 636 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2103-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի 2006/2007 ուսումնական տարվա, ըստ մասնագիտությունների, ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունելության տեղերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» փակ բաժնետիրական ընկերության ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 636 և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 2103-Ն որոշումները:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի գործողությունը չի տարածվում մինչև 2006/2007 ուսումնական տարին «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ ընդունված ուսանողների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1065-Ն որոշման
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
«Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
NN
ը/կ Մասնագիտությունը Տեղերի քանակը
1. Առևտուր 24
2. Իրավագիտություն 22
3. Կառավարում 24
Ընդամենը 70
(բաժինը փոփ. 09.11.06 N 1601-Ն)
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան
NN
ը/կ Մասնագիտությունը Տեղերի քանակը
1. Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա 17
2. Քաղաքագիտություն 17
3. Լրագրություն 16
4. Համաշխարհային տնտեսագիտություն 17
5. Պետական և մունիցիպալ կառավարում 16
6. Սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ 17
7. Իրավագիտություն 17
8. Միջազգային հարաբերություններ 17
9. Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա 17
10. Ֆիզիկական էլեկտրոնիկա 16
11. Բժշկական կենսաքիմիա 16
12. Կիրառական մաթեմատիկա ուղղություն 17
Ընդամենը 200
«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ
NN
ը/կ Մասնագիտությունը Տեղերի
քանակը
0211 Իրավագիտություն 6
0212 Միջազգային հարաբերություններ 6
0606 Համաշխարհային տնտեսագիտություն 6
2202 Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացման համակարգեր 6
2305 Սոցիալական-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն 6
Ընդամենը 30
(հավելվածը փոփ. 09.11.06 N 1601-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան