Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

041.0494.20.10.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 1997 թվականի N 494

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և բնակավայրերի վերանվանման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վերանվանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետներից ստացված միջնորդությունների հիման վրա մինչև 1998 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 07.05.98 N 233)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թ.

հոկտեմբերի 20-ի N 494 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բարսեղյան - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի պրոֆեսոր

Հ. Գրգեարյան - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի դոցենտ

Հ. Կարագյոզյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող

Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

Ն. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար

Հ. Մաթևոսյան - Հայաստանի գրողների միության նախագահ

Լ. Գալստյան - ՀՀ լեզվի պետական տեսչության պետ

Պ. Մուրադյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ

Գ. Ջահուկյան - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն

Կ. Ամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 07.05.98 N 233)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։