041.0523.10.11.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1997 թվականի N 523
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» ՆՀ-831 հրամանագրի, հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը.
Ա. Արզումանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Լ. Գալստյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Բ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ի. Մարտիրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Մուսոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ
Գ. Բրուտյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Ա. Մանասերյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության բաժանմունքի տնօրեն
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական բաժանմունքի տնօրեն
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
Շ. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային բաժանմունքի տնօրեն
(կազմը փոփ. 13.02.98 N 100)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան