Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՌՈԳՄԱՆ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ՆՈՐ ՋՐՀԵՌԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1616-Ա

«ՈՌՈԳՄԱՆ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ՆՈՐ ՋՐՀԵՌԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Ոռոգման պատվարների անվտանգություն» ծրագրով անցկացված և «Պատվարների անվտանգություն» և «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված «Կեչուտի ջրամբարի վերականգնում, նոր ջրհեռի կառուցում, անվտանգության սարքավորումների տեղադրում» IDSP/ICB/CW-06/001 անցկացված միջազգային մրցույթի արդյունքները` 1279059,0 ԱՄՆ-ի դոլար արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը և «Վայք ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։