«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1999 թվականի N 319
ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:
(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
մայիսի 18-ի N 319 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Քալանթարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս- քարտուղար
Ս. Մինասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ
Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ
Ռ. Օհանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ
Հ. Սիմոնյան - Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն
Ի. Ղարիբյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ
Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար
Լ. Խաչատրյան - Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ
Հ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի դոցենտ»:
(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն)