Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ) ԾՆՎԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2011-06-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-06-09Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1820-Ն

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ) ԾՆՎԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տալ քսանհինգ հազար դրամ ամենամսյա հավելում:

(1-ին կետը խմբ. 16.11.06 N 1622-Ն)

2. «Պետական կենսաթոշակների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն կենսաէո'ակ նշանակող և վճարող մարմիններին` սույն որոշման 1-ին կետում նշված հավելումը վճարել յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։