Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգրքի 112.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 112.6. Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի
Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:»: