Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 8. Օրենսգրքի 112.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենսգրքի 112.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 112.7. Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը

Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը այն անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։