Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-12-16-ից մինչև 2013-06-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-06-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի Մարտական դրոշի մասին կանոնադրությունը, Մարտական դրոշի վկայագրի ձևը և Մարտական դրոշի նկարագրությունը (կցվում են):

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

13 ապրիլի 1995 թ.

ՆՀ-429

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության նախագահի

1995 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-429 հրամանագրով

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի Մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է: Մարտական դրոշը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:

2. Մարտական դրոշը զինվորական մասին, վերջինիս կազմավորումից հետո, հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:

3. Մարտական դրոշը մշտապես պահվում է զինվորական մասում` վերջինիս անվան և համարակալման փոփոխությունից անկախ: Զինվորական մասի անվան և համարակալման փոփոխությունները գրանցվում են Մարտական դրոշի վկայագրում, որը տրվում է Մարտական դրոշը հանձնելիս:

4. Մարտական դրոշը միշտ գտնվում է զինվորական մասի հետ, իսկ մարտադաշտում` զինվորական մասի մարտական գործողությունների շրջանում:

5. Մարտի ժամանակ զինվորական մասի ողջ անձնակազմը պարտավոր է անձնազոհ և քաջաբար պաշտպանել Մարտական դրոշը և թույլ չտալ հակառակորդին տիրանալ նրան:

Մարտական դրոշի կորուստի դեպքում զինվորական մասի հրամանատարը և այդ անպատվության համար անմիջականորեն մեղավոր զինծառայողները ենթակա են զինվորական տրիբունալի դատին, իսկ զինվորական մասը` կազմալուծման:

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության նախագահի

1995 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-429 հրամանագրով

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

Մարտական դրոշը հանձնվում է թիվ ......... զինվորական մասին որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում զորամասի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության նախագահի

1995 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-429 հրամանագրով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի Մարտական դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից, ձողից և ծոպափնջերով քուղերից:

Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է. երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ: Այն կարված է երկտակ մետաքսե բալերանգ կարմիր կտորից` երեք կողմից երիզված 85 մմ երկարությամբ ոսկեգույն ծոպերով:

Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության մետաքսակար Զինանշանը` 310 մմ տրամագծով, որի վերին կիսաշրջանում ոսկեգույն մետաքսաթելով գործված է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» մակագրությունը` 75 մմ բարձրությամբ տառերով:

Պաստառի հակառակ կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մետաքսակար Զինանշանը` 180 մմ բարձրությամբ և լայնությամբ: Զինանշանի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով գործված են զինվորական մասի թիվն ու անվանումը. թվանշանների բարձրությունը 100 մմ է, տառերինը` 75 մմ: Զինվորական մասի անվանագրության տառերի քանակից կախված` թվանշանների և տառերի չափերը կարող են փոքրացվել մինչև 60 մմ և 45 մմ:

Դրոշի ձողը փայտից է. երկարությունը` 2500 մմ, տրամագիրը` 40 մմ: Ձողի վերին ծայրին ամրացված է մետաղաձույլ քառանիստ բուրգ՝ 185±5 մմ բարձրությամբ և 48±2 մմ լայնությամբ, ներքևի հատվածը գլանաձև է և ունի 30 մմ տրամագծով անցք:

Ձողի վերին ծայրից կախված է 1350 մմ և 1425 մմ երկարությամբ մեկական քուղ, յուրաքանչյուրի ծայրից` 150 մմ երկարությամբ հանգուցակալով ծոպափունջ:

(նկարագրությունը փոփ. 27.11.06 ՆՀ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։