Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0358.11.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 հունիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 1998 թվականի N 358

քաղ. Երևան

«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.10.98 N 639)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի, «Ծիծեռնակ» ԴՁ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքը մասնավորեցնել միջազգային մրցույթով:

(1-ին կետը փոփ. 17.10.98 N 639)

2. Նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի պետական գույքը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը (կցվում են):

3. Մրցութային հանձնաժողովներին`

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել նշված ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ, մշակել ձեռնարկությունների կառուցվածքային փոփոխությունների պլան.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի միջազգային մրցույթով մասնավորեցման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 11-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 11-ի N 358 որոշմամբ

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ

Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

(կազմը փոփ., լրաց. 02.10.98 N 610)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 11-ի N 358 որոշմամբ

Կ Ա Զ Մ

«ՍՊԻՏԱԿԻ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 17.10.98 N 639)

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։