Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ N 109 ԵՎ N 138 ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1640-Ա

ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ N 109 ԵՎ N 138 ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (Հ/Հ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 60 900.0 հազ. դրամի՝ Երևանի N 109 և N 138 դպրոցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը՝ որպես ֆինանսական օգնություն՝ կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։