Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՕԿՐՈՒԳՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՕԿՐՈՒԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը` որոշում եմ.

1. Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Դոնի Ռոստով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել որոշում Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության ստեղծման կազմակերպական հարցերի վերաբերյալ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2002 թ. դեկտեմբերի 17

Երևան

ՆՀ-1223-Ա

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։