«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան թիվ ՔՀ-63-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 101-րդ, 110-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել տեղաբաշխման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝ Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության պետի տեղակալ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության կալանավորված անձանց և
դատապարտյալների հաշվառման բաժնի պետ
Հանձնաժողովի անդամներ՝
Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության անվտանգության ապահով-
ման բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության սոցիալական, հոգեբանա-
կան և իրավական աշխատանքների բաժնի
պետ
Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության բժշկական սպասարկման
բաժնի գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության անվտանգության ապահով-
ման բաժնի պետի տեղակալ
Հանձնաժողովի քարտուղար՝
Հայաստանի Հանրապետության արդարադա-
տության նախարարության քրեակատարողա-
կան վարչության կալանավորված անձանց և
դատապարտյալների հաշվառման բաժնի ծա-
ռայող»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Դ. Հարությունյան