040.0645.21.10.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 645
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 517 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 1998 թվականի մարտի 17-ի N 182 և 1998 թվականի օգոստոսի 25-ի N 526 որոշումները մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի XV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
XV. ԿՈՏԱՅՔ ընդամենը` 9 հաստիքային
միավոր, որից` 1 վարիչ և
2 մասնագետ Կոտայքի մարզ
քաղ. Հրազդան և
Հրազդանի նախկին
վարչական շրջանի
տարածք
1. Աբովյան 1 վարիչի տեղակալ
և 1 մասնագետ քաղ. Աբովյան և
Կոտայքի նախկին
վարչական շրջանի
տարածք
2. Եղվարդ 1 վարիչի տեղակալ և
1 մասնագետ Նաիրիի նախկին
վարչական շրջանի
տարածք
3. Չարենցավան 1 վարիչի տեղակալ
և 1 մասնագետ քաղ. Չարենցավան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 29-ից:
(2-րդ կետը փոփ. 29.11.99 N 728)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան