Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-12-06-ից մինչև 2002-11-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-11-07Բացել ARLIS-ում

040.0036.28.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 հունվարի 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունվարի 1998 թվականի N 36

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների և երկրաբանության ոլորտների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) ստեղծել նախարարության ենթակայության երկրաբանության վարչություն` բյուջետային հիմնարկի կարգավիճակով.

բ) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել նշված վարչությունների կանոնադրությունները և կառուցվածքը:

(1-ին կետը փոփ. 06.12.99 N 741)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նախատեսել նշված վարչությունների պահպանման ծախսերը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։