«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1698-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 8120966.6 դրամ արժեքով գույքը` համաձայն N 1 հավելվածի, և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված` օգտագործման համար ոչ պիտանի գույքի սահմանված կարգով դուրսգրումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. դեկտեմբերի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1698-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Սկզբնական
արժեքը Քանակը Ընդամենը Ծանոթա-
գրություն
1. Օդափոխիչ «BK-2000» 32057.4 1 32057.4
2. Օդափոխիչ «BK-1500» 29848.9 2 59697.8
3. Համակարգիչ «P-133», լազերային տպիչ «VIPLJ 5L», տպիչ «Epson 1050» 1027672 1 1027672
4. Համակարգիչ «IBM PC-300 /CD/» 816500 1 816500
5. Տպիչ սարք «Canon LBP-800» 146064 1 146064
6. Պատճենահանման սարք «Canon 1215» 1023408 1 1023408
7. Սառնարան «Սարատով» 8849.3 1 8849.3
8. Սառնարան «Կոդրա» 8664.6 1 8664.6
9. Սառնարան «Սվիյագա» 34627.5 2 69255
10. Հեռախոսի սարք YD-20 99973.4 1 99973.4
11. Ավտոմեքենայի մագնիտոֆոն 54500 1.0 54500
12. Երկաթյա պահարան 14582 1.0 14582
13. Երկաթյա պահարան 11065.4 1 11065.4
14. Երկաթյա պահարան 13804.8 1 13804.8
15. Երկաթյա պահարան 14643.6 1 14643.6
16. Բազկաթոռ` փափուկ 11211.6 2 22423.2
17. Բազկաթոռ` փափուկ 162000 1 162000
18. Խորհրդակցությունների սեղան (նիստերի) 25485.8 1 25485.8
19. Բազմոց` փափուկ 21407.5 1 21407.5
20. Էլ. տաքացուցիչ «UFESA RU-11» 44270 1 44270
21. Էլ. տաքացուցիչ UFESA RU-9 39235 1 39235
22. Տպագրական մեքենա «Օպտիմա» 25147.3 1 25147.3
23. Տպագրական մեքենա «Ուկրաինա» 45654.4 1 45654.4
24. Տպագրական մեքենա «Յատրան» 60174.9 2 120349.8
25. Գրասեղան 24693.3 1 24693.3
26. Գրասեղան 70125 1 70125
27. Ավտոմեքենա «ԳԱԶ 3110/054 LL 10/» 3809250 1 3809250
28. Տպիչ սարք «UTAX /Minolta/» 310188 1 310188
Ընդամենը 8120966.60
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1698-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Սկզբնական արժեքը Քանակը Ընդամենը Ծանոթագրություն
1. Օդափոխիչ «BK-1500» 29848.9 3 89546.7 շահագործման ենթակա չէ
2. Հեռուստացույց «Իվերիա» 18937.4 1 18937.4 շահագործման ենթակա չէ
3. Հեռուստացույց «Տեմպ» 23085 1 23085 շահագործման ենթակա չէ
Ընդամենը 131569.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան