Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.17-րդ հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.17-րդ հոդվածով.

«Հոդված 169.17. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելը կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը

Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ գույքի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

Նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ երկուհարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։