ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 988-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ս. Անդրեասյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Գ. Բալոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ
Հ. Բարոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ
Ն. Թարխանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետի տեղակալ-հեռահաղորդակցության բաժնի պետ
Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հեռահաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
Ա. Չիթչյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Կուրբանյան - «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական գլխավոր տնօրենի տեղակալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. դեկտեմբերի 14
Երևան