ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ և 26-րդ հոդվածի երկրորդ մասերը՝ որոշում եմ.
Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. հուլիսի 1
Երևան
ՆՀ-72-Ա