Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0005 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 դեկտեմբերի 2006 թ. թիվ 701-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0005 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 49 գրությունը, համաձայն որի ընկերությունը դիմել է կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0005 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 54 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2005 թվականի դեկտեմբերի 27-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0005 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. դեկտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։