Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՐԱՆԴ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0002 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 դեկտեմբերի 2006 թ. թիվ 705-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՐԱՆԴ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0002 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ԳՐԱՆԴ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 135/06 գրությունը, համաձայն որի ընկերությունը դիմել է կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0002 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 55 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԳՐԱՆԴ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի դեկտեմբերի 30-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0002 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳՐԱՆԴ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. դեկտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։