Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1792-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանից հանել «(էլեկտրական էներգիայի որակի ապահովում)» բառերը.

2) որոշման 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի հետո» բառերը.

3) որոշման հավելվածի`

ա) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է այն տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են շրջանառության մեջ դնելու համար և կարող են առաջացնել էլեկտրամագնիսական խանգարումներ, որոնց գործառությունը կարող է զգայուն լինել արտաքին էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության հետևանքով տեխնիկական միջոցների խափանման պատճառով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելը կանխարգելելու հետ կապված տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությանը ներկայացվող պահանջները:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ տեխնիկական միջոցների վրա`

ա) էլեկտրամագնիսականության նկատմամբ պասսիվ տեխնիկական միջոցների,

բ) օդագնացական տեխնիկայի,

գ) ռազմական նշանակության տեխնիկական միջոցների, ինչպես նաև այն տեխնիկական միջոցների, որոնց մասին տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 120-Ն որոշմամբ սահմանված ժողովրդատնտեսական նշանակության և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են ինչպես ընդհանուր արդյունաբերական, այնպես էլ ռազմական նշանակության տեխնիկական միջոցներ կիրառելու համար,

դ) ռադիոսարքերի, որոնք օգտագործվում են ռադիոսիրողների կողմից` համաձայն Էլեկտրակապի միջազգային միության ռադիոկապի կանոնակարգում տրված սահմանման, այն պայմանով, որ այդ ռադիոսարքերը նախատեսված չեն շրջանառության մեջ դնելու համար:»,

բ) 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Հեռահաղորդակցության մասին» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերով,

գ) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ) 6-րդ կետի`

«տեխնիկական միջոցի գործառնական որակ», «էլեկտրամագնիսական պայմաններ», «էլեկտրամագնիսական խանգարումների չափման միջոց» հասկացություններն իրենց սահմանումներով ուժը կորցրած ճանաչել,

«էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտ» հասկացության սահմանումից հանել «(էլեկտրական էներգիայի որակի ապահովում)» բառերը,

ե) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության պահանջները չեն տարածվում կենցաղային սարքերի վրա, բացառությամբ ռադիոէլեկտրոնային արտադրանքների և ռադիոէլեկտրոնային արտադրանք պարունակող տեխնիկական միջոցների:»,

զ) 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «(էլեկտրական էներգիայի որակը)» բառերը,

է) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեխնիկական միջոցներ արտադրողը, վաճառողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է օգտագործողներին տրամադրեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցի համապատասխանությունն ապացուցող փաստաթղթեր (սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնում տրված տվյալ տեխնիկական միջոցի վրա տարածվող էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտների համապատասխանության մասին տեղեկություններ, փորձարկման արձանագրություններ): Տեխնիկական միջոցներ օգտագործողները պարտավոր են պահել իրենց տրամադրված փաստաթղթերը տեխնիկական միջոցի շահագործման ընթացքում` անհրաժեշտության դեպքում պետական վերահսկողությունն իրականացնող մարմին ներկայացնելու համար:»,

ը) IV բաժինն ուժը կորցրած ճանաչել,

թ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:»,

ժ) VII բաժնի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում`

հանել «ԳՕՍՏ Ռ 51318.14.1» ստանդարտի նշագրով տողը,

«ԳՕՍՏ 30805.14.1-2003 (ՍԻՍՊՌ 14-1)» ստանդարտի նշագիրը փոխարինել «ԳՕՍՏ 30805.14.1 (ՍԻՍՊՌ 14-1)» ստանդարտի նշագրով,

լրացնել հետևյալ նոր տողերով`

« ԳՕՍՏ 26169 Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների

էլեկտրամագնիսական. Երկբևեռ հզոր բարձր

հաճախականության գծային տրանզիստորների

համակցման բաղադրիչների գործակիցների նորմեր

ԳՕՍՏ Ռ 51855 Համատեղելիություն տեխնիկական միջոցների

էլեկտրամագնիսական. Ռադիոկապի միջոցներ

անձնական օգտագործման 26965-ից մինչև 27860 կՀց

հաճախականությունների շերտում անկյունային

մոդուլումով աշխատող. Պահանջներ և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51856 Համատեղելիություն տեխնիկական միջոցների

էլեկտրամագնիսական. Ռադիոկապի միջոցներ փոքր

շառավղով 3 կՀց-ից մինչև 400 ԳՀց հաճախակա-

նություններում աշխատող. Պահանջներ և

փորձարկման մեթոդներ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. դեկտեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։